Մինչ այս պահը ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել. Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդների վերաբերյալ այսօրվա խայտառակ ապօրինի նյութերի վերաբերյալ:
Չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել այն մասին, որ չնայած այդ խուլիգանական արարքները կատարվել են առնվազն վաղ առավոտյան, մամուլում հրապարակվել են նույնիսկ այդ արարքի հետ առնչություն ունեցող անձանց կոնկրետ տվյալներ, սակայն մինչ այս պահը ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել:
Ոստիկանության նման անհասականալի դանդաղ վարքագիծը եթե չվերանայվի, մեր կողմից արձանագրվելու է, որ վերջիններս փաստացի փորձում են պարտակել նման լկտի խուլիգանական վարքագիծը, և համապատասխան հետևություններ են կատարվելու»:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածելու հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- Սիսիանում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է. «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի շտաբերում որոնում են քվեաթերթիկ տպելու սարք. Արամ Վարդևանյան
- News.am «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարների տներում խուզարկություններ են անցկացվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան