Արսեն Թորոսյանն ու Գրզոյի թիկնապահները՝ թիվ 2/15 ընտրատեղամասում միջադեպի մասնակից
Times.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քիչ առաջ Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 2/15 ընտրատեղամասում սկանդալային միջադեպ է եղել:
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անահիտ Պետրոսյանը և իր քույրը՝ հանձնաժողովի քարտուղար Անժելա Պետրոսյանը, հարձակվել են ընդդիմադիր դաշինքների վստահված անձանց վրա՝ փորձելով «խեղճացնել» նրանց:
Շուտով գործին խառնվել են «վերևներից»: Ընտրատեղամաս է ժամանել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ թաղապետի տեղակալ Սերգեյ Ղևոնդյանի և Խաչատուր Սուքիասյանի տասնյակ թիկնապահների հետ և «ռազբորկայի» մեջ մտել ընդդիմադիրների հետ:
Հանդիպելով ընդդիմադիրների դիմադրությանը՝ Արսեն Թորոսյանը հրամայել է իրավապահներին զբաղվել նրանցով: Միջադեպից հետո ընտատեղամաս են ժամանել տասնյակ կարմիր բերետավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին