20.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Արցախի Հանրապետությունում հունիսի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8528 քաղաքացու հետազոտություն, որից 890-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2774դեպք: Կատարվել է 25 980 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք
- 17.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
- 12.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
- 11.06.2021. Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան