Ափսոս է մեր Երկիրը, մենք չպետք է կեղծավոր, երկերեսանի ժպտերեսիկներին տուրք տանք․ Գ․ Դանիելյան
Կադրերի հարցում ինքս էլ երաշխավորված չեմ եղել որոշ սխալներից, բայց դրանք, թերևս, առանցքային չեն եղել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն ու հավելել․
«Երբ հետադարձ նայում եմ երբևէ իմ ենթակայության տակ աշխատած պաշտոնյաների առաջխաղացմանն ու նրանց նկատմամբ հանրային ընկալմանը (իսկ այդպիսիք կան ամենուրեք՝ սկսած Բարձրագույն դատական խորհրդից, դատարաններից, դատախազությունից և վերջացրած կրթական հաստատություններով), խիղճս հանգիստ է. նրանց մասին չեն խոսում, որպես կամակատարների, հարմարվողականների, տգետների և արդարադության հետ կապ չունեցողների։
Մյուս կողմից հանգիստ եմ, որ այսօրվա «հերոսներին» երբևէ դրական բնութագիր չեմ տվել, իսկ մի մասի առնչությամբ նպաստել եմ նրանց պաշտոնանկ լինելուն։ Եվ ցավն այն է, որ իմ իրավասու գործընկերները, փորձելով իբր ավելի հեռատես գտնվել, վերականգնել են նույն սուբյեկտներին, հանդուրժել նրանց բացահայտ լպիրշությունները, և հիմա առաջին հերթին հենց իրենք են քաղում իրենց «հեռատեսության» դառը պտուղները։ Ափսոս է մեր Երկիրը, մենք չպետք է կեղծավոր, երկերեսանի ժպտերեսիկներին տուրք տանք, զգուշանանք քծնանքից, պետք է հարգենք սկզբունքային, ուղղամիտ ու նաև մեզ հետ չհամաձայնվող կադրերին։ Շուտով այդպիսի կադրերի կարիքը էլ ավելի խիստ կզգացվի ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան