Էրիկ Ալեքսանյան. Շատ շուտով պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ
«Մենք կասկածանքը չենք ընդունում, կասկածանքի էությունը պարզ չէ։ Այստեղ այլ կարծիք լինել չի կարող»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է ձահնագրությանն ու դրա բովանդակությանը, որը հիմք է հանդիսացել Արմեն Չարչյանի ձերբակալության համար, ապա պաշտպանն ասաց, որ շատ կաևոր է, թե ինչպես է ի հայտ եկել ձայնագրությունը։
«Անկեղծ ասա, դա չեմ կարող համարել փաստական տվյալ, բայց ինչևէ։ Հիմքում դրված է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված ձայնագրությունը։ Այստեղ գործ ունենք չբացահայտված աղբյուրի կողմից հրապարակված ձայնագրության հետ, ինչը հավասար է անանուն հաղորդման։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, անանուն հաղորդումը չի հանդիսանում քրեական գործ հարուցելու առիթ»,-ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով, առանց ստուգողական աշխատանքների ու դրանց արդյունքների պարոն Չարչյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել, ավելին չէր կարող նրա նկատմամաբ ընտրվել հարկադրանքի այդ տեսակը, որը ընտրվել էր։
«Սրանք ներկայացվել են նաև դատարաին, ունենք արդյունք, որ պարոն Չարչյանը գտնվում է ազատության մեջ, այսինքն ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Դատարանը շեշտադրել է, այո, բացակայում է ձերբակալման հիմնավոր կասկածը։ Այսինքն, չկա առնչություն իրեն վերագրվող հանցավոր արարքի հետ»,-ասաց Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ դատարանը ևս արձանագրել է, որ այն հավասարազոր է անանուն աղբյուրի հաղորդման։
Ալեքսանյանն ընդգծեց, այս պարագայում գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ։
«Հետևաբար մեկնաբանել այս մեղադրանքը, որը վերագրվում է պարոն Չարյանին, ուղղակի անհնարին է։ Ավելին ասեմ, եթե սկսեմ մեկնաբանել այս կասկածւ, կնսեմացնեմ իմ մասնագիտությունը։ Հետագայում շատ շուտով պարոն Չարչյանը ձեռք է բերելու արդարացվածի կարգավիճակ, և մենք այս խայտառակ հետապնդմնաը վերջ կդնենք»,-ասաց փաստաբանը։
Էրիկ Ալեքսանյանը նկատեց, որ դատարանը գտնվել է իր բարձունքում։
«Չնայած կային լուրեր, որ ճնշումներ են գործադրվել, դատարանը ցուցաբերել է բացառիկ սկզբունքայնություն։ Կարող եմ վստահ ասել, որ Շահվերդյանը բացառիկ սկզբունքային դատավոր է, դա ևս մեկ անգամ հաստատվեց»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյան. Այդ գործը փուչիկ է և պայթելու է փուչիկի նման
- Արմեն Չարչյանն ազատության մեջ է
- Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ. Վարդևանյան
- Արմեն Չարչյանի պաշտպան. Հիմա կա ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշման հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան