Այսօր առավոտվանից լայնածավալ տեռոր է իրականացվում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչների վրա. Թեհմինա Վարդանյան
«Մարզերում պատգամավորները, մարզպետները կանգնում են ընտրատեղամասերի դիմաց՝ այդպիսով փորձելով վախեցնել, սպառնալ, հրահանգավորել և ուղղորդել քաղաքացիներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը և հիշատակեց Ճամբարակի ընտրատեղամասը, որտեղ Նիկոլ Փաշինյանի հայտնի մտերիմը՝ Հայկ Սարգսյանը բռնաճնշումներ է իրականացնում։
Նա հայտարարեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են տարածել այն մասին, որ «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչներն անօրինական հետապնդվում ու ձերբակալվում են։
«Այսօր առավոտվանից լայնածավալ տեռոր է իրականացվում հիմնականում թեկնածուների և «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչների վրա, որի նպատակն է խոչընդոտել շտաբի կողմից տարվող աշխատանքները և պարալիզացնել այն։
Թեհմինա Վարդանյանը հայտնեց, որ հատկապես զինվորականների կողմից վարչական լծակների «լկտի և անբարտավան» կիրառում է իրականացվում և հիշատակեց մամուլում հեղեղված 34/10, 34/3, 34/13 տեղամասերում արձանագրված դեպքերը։
«Որոշ խամաճիկային սպաներ տեղամաս մտնելուց առաջ հրահանգում են զինվորներին, որպեսզի գնան և քվեարկեն «կապիտուլյանտ» իշխանությունների օգտին»,- հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հիմնականում համար 6՝ «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկները խոտանված են և փորձում են մեղքը գցել տպարանների վրա։
«Աբովյան 29/20 ընտրատեղամսի դիմաց հայտնաբերել են կնոջ, որն իր ձեռքում ունեցել է ծրար՝ ներսում համար 3 քվեաթերթիկը և սա փաստում է, որ «կապիտուլյանտը» ինչպես և նախօրոք պատկերացնում էինք, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է, այդ թվում նաև «կառուսելը»՝ լցոնումները»,- հայտնեց Վարդանյանը և հիշեցրեց, որ նախորդ օրը քվետուփերի վրա տեսել էին նաև անցքեր, որոնցով փորձում են քվեաթերթիկներ գցել արկղը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ստացել է 100-ից ավելի ահազանգեր
- Վաղարշապատ քաղաքի 14/8 ընտրատեղամաս երկու ավտոբուսով ոստիկաններ են բերել ընտրության
- «Դառը ընտրություններ Հայաստանում ՝ պարտված պատերազմի ստվերում»․ Euronews
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող ՔՊ կուսակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին