Իշխանութան քայլերը վկայում են ջղաձգումների ու պարտության զգացումի մասին. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քվեարկել է հանուն ուժեղ, անվտանգ, կայուն, բարեկեցիկ, ժողովրդավար ու անվտանգ Հայաստանի:
«Սա Սարդարապատ է, պետություն ունենալ-չունենալու ընտրություն է»,- Գեղարքունիքի Գեղամավան գյուղի 20/16 քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Ի.Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այսօր իրենց իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու և վստահություն հայտնեց, որ ժողովուրդը հաղթանակ է արձանագրելու՝ պետականություն ունենալու և պետականությունը ժողովրդին վերադարձնելու, Հայաստանն ապրելու երկիր սարքելու իմաստով:
«Վստահ եմ արդյունքների վրա, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների վերաբերյալ ահազանգերին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Ակնհայտ է, որ գործող իշխանությունը հոգեվարքի մեջ է, հանրապետության ամբողջ տարածքում կիրառվող վարչական ռեսուրսը, ոստիկանական ռեսուրսները, շտաբի անդամներին քաշքշելն ու բաժիններ հրավիրելը վկայում են իշխանության ջղաձգումների ու պարտության զգացումի մասին:
Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր յուրքանչյուր քվեին, այս պահին նաև ի զգուշացում իրենց՝ բոլոր արտոնյալները, որոնք ինչ ուզում, անում եմ, այդ թվում նաև Գեղարքունիքի մարզում, թույլ չենք տալու, կանխելու են, իսկ ընտրություններից հետո յուրաքանչյուրը հատ-հատ պատասխան է տալու»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե փորձ անենք ոչ ֆորմալ գործունեությամբ ազդել ընտրությունների ելքի վրա, ապա լրջագույն խնդիրներ կստեղծենք. Նորայր Նորիկյան
- «Հաջողություն և հաղթանակ մեզ՝ բոլորիս»․ Տիգրան Արզաքանցյանը քվեարկեց Գավառում
- Կոտայքի մարզի երկու գյուղերում բացակայում են տվյալ ընդդիմադիր կուսակցության քվեաթերթիկները. Տիգրան Ուրիխանյան
- «Ինձ համար հավատն ու պայքարն են կարևոր»
- Որպես վեց երեխաների հայր, մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, անվտանգ հայրենիքում․ Տարոն Մարգարյան
- Անդրիաս Ղուկասյանը ընտանիքի անդամների հետ միասին կատարել է իր քաղաքացիական պարտքը
- Հրանտ Բագրատյան. Նիկոլը չպետք է լինի ու վերջ
- Տեր-Պետրոսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
- Սերժ Սարգսյան. Քվեարկեցի հանուն հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության
- Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու․ Վահե Հակոբյան
- Միևնույն է ժողովրուրդն իր ընտրությունը կատարել է և չի վախենում կրակոցներից. Սամվել Բաբայան
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան