«Ինձ համար հավատն ու պայքարն են կարևոր»
«Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, որտեղ մարդն ուրախությամբ գնա ընտրության, ոչ թե մինչև վերջին պահը կասկածանքով՝ ճիշտ է անում, թե ոչ»,- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3/27 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
Նա կարծում է, որ այս ընտրություններում մեծ դեր է խաղալու խիղճն ու խղճի դեմ շատ դեպքեր են լինելու:
«Այս ընտրություններն ավելի շատ «ի հեճուկս»-ի ընտրություն է, մարդիկ ավելի շատ գնում են, ընտրում մեկին, որպեսզի մյուսը չանցնի: Էլի Հայաստանի ապագան չի ընտրվում: Մենք պետք է ստեղծենք այդ ապագան: Ես հույսերով չեմ առաջնորդվում, ինձ համար հավատն ու պայքարն են կարևոր: Հավատում եմ, որ մենք կստեղծենք այդ երկիրը, բնականաբար ոչ այս ընտրությունների արդյունքում, բայց կգա այդ օրը:
Այդ օրվա համար են եղել բոլոր պայքարները, բոլորը գնացել ու կռվել են այդ հաղթանակի, այդ օրվա համար, որ Հայաստանն այդքան պայծառ ու լուսաավոր, շեն լինի»,- ասաց Կարին Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որպես վեց երեխաների հայր, մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, անվտանգ հայրենիքում․ Տարոն Մարգարյան
- Անդրիաս Ղուկասյանը ընտանիքի անդամների հետ միասին կատարել է իր քաղաքացիական պարտքը
- Հրանտ Բագրատյան. Նիկոլը չպետք է լինի ու վերջ
- Տեր-Պետրոսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
- Սերժ Սարգսյան. Քվեարկեցի հանուն հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության
- «Ծառուկյանի վրա ո՞վ կարա ազդի»․ ԲՀԿ առաջնորդը բացառեց Փաշինյանի հետ կոալիցիան
- Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան