Երկու պատգամավորի թեկնածու և երկու շտաբային աշխատակից այս պահին Արթիկից առևանգված են․ Հայկ Մամիջանյան
Դեռևս վաղ է ընտրությունների արդյունքների մասին խոսելը, բայց կներկայացնենք մի քանի աղաղակող փաստեր։ Այս մասին ամփոփիչ ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը։
«Քիչ առաջ խուզարկվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանի բնակարանը, փորձ է արվել խուզարկելու մեքենան։ Հիշեցնեմ, որ Համբարձումյանը չունի որևէ կարգավիճակ և միակը կարգավիճակը դաշինքի պատգամավորի թեկնածու լինելն է։ Սա հերթական անօրինությունն է,որն իրականացվում է իշխանությունների կողմից։ Իրականացնողն ԱԱԾ-ն է և կոչ եմ անում դադարել լինել գործիք այս կապիտուլյանտ , անհայրենիք իշխանությունների ձեռքին»,- հայտարարեց Մամիջանյանը։
Արթիկում տեղի ունեցած հաջորդ աղաղակող փաստը, Մամիջանյանի փոխանցմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի երկու պատգամավորի թեկնածուների և շտաբի աշխատակիցների առևանգումն է։
«Տրամադրվել է տվյալ,որ նշված անձիք տեղափոխվելու են Արթիկ քաղաք,բայց ԱԱԾ-ն չի տալիս պարզաբանում իրենց գտնվելու վայրի մասին՝ ոչ Արթիկում, ոչ Գյումրիում։ Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին, քանի որ երկու պատգամավորի թեկնածուներ և երկու շտաբային աշխատակիցներ այս պահին Արթիկից առևանգված են»,- տեղեկացրեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ փաստացի նշված անձանց իրավական խորհրդատվություն ստանալու իրավունքը հնարավոր չէ կիրառել,քանի որ գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։
«Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, որ ԿԸՀ-ն բազմիցս հայտարարեց, որ թեկնածու անձի նկատմամբ բերման ենթարկելը կամ ձերբակալելը կարող է իրականացվել օրենքով սահմանված գործընթացների և նախապայմանների ապահովման պարագայում»,- ավելացրեց դաշինքի ներկայացուցիչը։
Անդրադառնալով ընտրության օրն արձանագրված այլ խախտումներին ,Մամիջանյանը մասնավորապես հայտնեց, որ հանրապետության զգալի մասը հոսանքազրկված է, ինչը չի կարող լինել պատահականություն։
«Փաստացի հոսանքազրկված է ՀՀ մարզերի զգալի հատվածը՝ Արմավիրը,Գյումրին, Վանաձորը, Տավուշը, Ապարանը։ Շարունակում ենք ստանալ տվյալներ, որ իշխանություններն իրենց ապօրինի գործունեությունն իրականացնելու համար հոսանքազրկել են մի շարք այլ մարզեր նույնպես։ Սա չի կարող լինել համընկնում։ Իշխանությունները գիտակցում են, որ արդեն պարտվել են և փորձում են հոսանքազրկումների միջոցով հասնել արդյունքի»,- ասաց նա։
Մամիջանյանի համոզմամբ ՝ 44 օր պատերազմ կեղծած իշխանությունը , պատրաստ կլինի ընտրություն կեղծելու։
«Մեր հասարակությունը մի անգամ «հաղթելու ենք» թեզին խաբվելով վստահաբար չի խաբվելու «հաղթելու ենք 2․0» թեզին։ Ուստի՝ պետք է կոչ անեմ քաղաքացիներին ուշի ուշով հետևել զարգացումներին՝ հոսանքազրկումից մինչև ձերբակալություններ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը
- Կրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում
- Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ
- Հանձնաժողովի անդամն ուղղորդում է քաղաքացիներին ընտրելու ՔՊ-ի օգտին. Հաղորդում հանցագործության մասին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է
- Արսեն Թորոսյանն ու Գրզոյի թիկնապահները՝ թիվ 2/15 ընտրատեղամասում միջադեպի մասնակից
- Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում
- Դատարանը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակրի կալանավորման միջնորդությունը
- ՀՔԾ-ն արգելանքից ազատ է արձակել «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներին. փաստաբան
- «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀԱԿ-ն ահազանգում են՝ շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները
- Քվեարկության օրը՝ մինչև ժամը 13.00-ն, ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 64 հաղորդման, հարուցվել է 1 քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին