Մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն. Մխիթար Զաքարյան
«Բոլորս էլ ականատես ենք այս իշխանության անփառունակ ուղուն և մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն, որը կստեղծի ուժեղ պետություն և վերջապես կազատվենք դավաճանական ազգային արժեքներն առհամարող և բոլոր բացասկան հատկությունները կրող ռեժիմից»,-«Tert.am»-ին տված հարցազրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը և հավելեց, որ քվեարկել է հանուն ուժեղ պետության և հանուն երեխաների ապագայի։
Նա հայտնեց որ իր մակարդակից պետք է իջնի, որպեսզի արձագանքի Ստեփան Սաֆարյանի տարածած կեղծ տեղեկատվությանը, ըստ որի՝ ինքը լքելու է երկիրը և մեկնելու է Մինսկ։
Իհարկե, Մինսկը շատ լավ քաղաք է, ես մեծ ուրախությամբ կլինեի այնտեղ, բայց ցավոք սրտի մեր երկրում, համայնքում գործերի վիճակն այնպիսին են, որ դեռ երկար ժամանակ երկրից բացակայելն ես իրատեսական չեմ համարում».-հայտարարեց Մեղրի համայնքի ղեկավարը։
Նա նաև հայտնեց, որ տեղեկատվություն ունի, որ զինվորներին ուղղորդում են քվեարկության ժամանակ։
«Այսպիսի մի անհասկանալի ֆրազա են մեջբերվում. «Մենք պետք է լինենք մեր գերագույն գլխավոր հրամանատարի հետ», իսկ ներկա գերագույն գլխավոր հրամանատարը և զինվորականությունը լրիվ հակադիր բևեռներ են»,-հայտնեց Մխիթար Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոտայքի մարզի երկու գյուղերում բացակայում են տվյալ ընդդիմադիր կուսակցության քվեաթերթիկները. Տիգրան Ուրիխանյան
- Այս իշխանությունների ապիկարությունը ևս պատճառ է, որ խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի. Ժիրայր Սեֆիլյան
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը