«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունից Նարինե Մարտիրոսյանին բերման են ենթարկել
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։ Այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
Նա նաև նշել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։
Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։
Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք սա ձեզ համար ևս մեկ փորձադա՞շտ պետք է լինի. Սանասարյանը՝ Փաշինյանին
- Փաշինյանի իշխանության գլխավոր խնդիրն այն է, որ պետության կառավարումից հեռու են. Սանասարյան
- Ես հավատում եմ մեր ժողովրդի ադեկվատությանը. Դավիթ Սանասարյան
- Ո՞վ կա Սանասարյանի ցուցակում. 7-ը՝ «Հայբուսակ»-ից, 44-ը՝ գործազուրկ
- Դավիթ Սանասարյան. Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե ով է շեղվել հեղափոխական օրակարգից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան