Եթե փորձ անենք ոչ ֆորմալ գործունեությամբ ազդել ընտրությունների ելքի վրա, ապա լրջագույն խնդիրներ կստեղծենք. Նորայր Նորիկյան
«Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, համերաշխության, բարեկեցիկ և զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի անդօրրի, խաղաղության»,-քվեարկությունը կատարելուց հետո հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ երկրի բոլոր ոլորտների վրա և նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն կառուցելուն։
Նորայր Նորիկյանը հայտնեց, որ խորապես ապավինում է ժողովրդի իմաստությանը և հույս հայտնեց, որ առաջիկա օրերին յուրաքանչյուրն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի դրսևորովի զսպվածություն, հավասարակշռվածություն, պատասխանատվության զգացում և իրենից կախված ամեն ինչ կանի որևէ ձևով չապալեգիտիմացնելու այն օրինական գործընթացն, որի ակնկալիքն ունեն բոլորը։
«Եթե այդ ակնկալիքով չառաջնորդվենք և փորձ անենք ոչ ֆորմալ գործունեությամբ ազդել ընտրությունների ելքի և արդյունքների վրա, ապա խորապես համոզված եմ լրջագույն խնդիրներ կստեղծենք ինքներս մեր համար, մեր հասարակության համար, մեր պետության համար»,- հայտարարեց Նորայր Նորիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոտայքի մարզի երկու գյուղերում բացակայում են տվյալ ընդդիմադիր կուսակցության քվեաթերթիկները. Տիգրան Ուրիխանյան
- Այս իշխանությունների ապիկարությունը ևս պատճառ է, որ խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի. Ժիրայր Սեֆիլյան
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան