«Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀԱԿ-ն ահազանգում են՝ շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները
Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը, ինչի արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։
Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի ծառայությունից:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյանը նույնպես հայտնում է. «4/03 Ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը ահազանգում է, որ հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները ու ըստ էության մոտ 20-25 մարդ զրկվել է 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։
Դեպքի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ ներկայացուցիչները միջադեպ էին հրահրել «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի նկատմամբ. Մելոյան
- Այդ քայլերը ունեն մի նպատակ` խանգարել ընդդիմադիրների գործունեությունը ընտրության օրը. Դավիթ Հարությունյան
- Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն՝ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ. «Պատիվ ունեմ»
- Ստանում ենք ահազանգեր պաշտոնատար անձնանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Այսօր առավոտվանից լայնածավալ տեռոր է իրականացվում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչների վրա. Թեհմինա Վարդանյան
- Քաղաքագետ. Եթե թիրախում «Պատիվ ունեմ»-ն է, կարելի է ենթադրել՝ ընտրատեղամասերում փորձելու է անօրինական գործողություններ իրականացնել