Արդեն կարելի է խոսել լրջագույն խախտումների մասին. Ռուբեն Մելիքյան
Ընտրությունների վերահսկման կոմիտեն և դիտորդություն իրականացնող այլ կազմակերպություններ խայտառակ ծավալի տեղեկատվություն են ստանում խախտումների վերաբերյալ, այս պահի դրությամբ արդեն կարելի է խոսել լրջագույն խախտումների մասին: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Չեմ հիշում առհասարակ նման բան երբ է եղել»,- նշեց նա:
Ռ. Մելիքյանի խոսքով, խախտումները համակարգային նշանակություն ունեն, առանձին-առանձին լրջորեն ազդում են ընտրությունների արդյունքների վրա:
«Իշխող քաղաքական ուժը լուրջ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների քվեն իրենց ցանկալի ձևով վերափոխելու համար, ինչը դրսևորվում է մի քանի ուղղություններով»,- ասաց նա:
Ռ. Մելիքյանի խոսքով, բազմաթիվ տեղեկություններ են ստացվում հատկապես զինծառայողների ուղղորդված քվեարկության վերաբերյալ, խայտառակ հակաքարոզչություն ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի դեմ, Սիսիանում, առհասարակ Սյունիքի տարբեր քաղաքներում բացարձակապես անհիմն խուզարկություններ են ու բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին:
«Սյունիքի մարզում, ակնհայտ է, հստակ ուղղորդվածություն կա, քանի որ կարծես իշխող քաղաքական ուժը սկզբունքային խնդիր է դրել իր առջև «ողջյուններ» ստանալուց հետո ապահովել որոշակի կամ բարձր ձայներ»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նշեց, որ քվեաթերթիկների հետ կապված բազմաթիվ ահազանգեր կան, որ չեն տրամադրում առանձին ընդդիմադիր ուժերի քվերաթերթիկներ, կամ որոշ դեպքերում չնախատեսված նշումներ են լինելում քվեաթերթիկների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Սիսիանում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է. «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի շտաբերում որոնում են քվեաթերթիկ տպելու սարք. Արամ Վարդևանյան
- Աշոտյան. Դավթաշենում երկու դեպք է գրանցվել, երբ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դրել
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
- Ընտրությունների վերահսկման կոմիտե. Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող ՔՊ կուսակցությունը
- «Անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին նշումներ կատարել գրիչով կամ մատիտով. Ընտրությունների վերահսկման կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան