Միևնույն է ժողովրուրդն իր ընտրությունը կատարել է և չի վախենում կրակոցներից. Սամվել Բաբայան
Արցախի ՊԲ առաջին նախարար, «Ազատական» կուսակցության ընտրացուցակը գլխավորող պատգամավորի թեկնածու Սամվել Բաբայանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Պուշկինի 3ա( Ժուռնալիստների տուն) հասցեում տեղակայված 9/46 ընտրատեղամասում։
Նա հայտնեց, որ քվեարկել է քաղաքացիների ուժեղ ապրելու օգտին, որ չվախենան։
Պատասխանելով ընտրատեղամասներից մեկում հնչած կրակոցների մասին հարցին, Սամվել Բաբայանը ասաց, որ ընտրությանը պետք է հանգիստ մոտենալ, միևնույն է ժողովրուրդն իր ընտրությունը կատարել է և չի վախենում կրակոցներից։
Նա նաև հայտնեց, որ ընտրության ժամանակ լարվածություն լինելու է, քանի որ 26 կուսակցություն չարչարվել են, քարոզարշավ անցկացրել և ԱԺ են անցնելու ընդամենը մի քանի կուսակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
- Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության․ Էդմոն Մարուքյան
- Վարչապետի թեկնածուներից առաջիննն իր քաղաքացիական պարտքը կատարեց Արա Զոհրաբյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան