Ստանում ենք ահազանգեր պաշտոնատար անձնանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ
«Այսօր վաղ առավոտից տեղի են ունենում զանգվածային ընտրախախտումներ: Այս ընտրություններն այդ առումով, իրոք, աննախադեպ են իշխանության լկտիությունների և իրավապահ համակարգի ուղղակի ոչ միայն ձեռնպահ մնալու, նաև ընտրության օրինական ընթացքը խանգարելու առումով»,- ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի կունենա դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Նա ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունն ընտրությունների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ արձանագրել են հատկապես վերջին 48 ժամում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին, իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ, ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյաններն արդեն չեղարկել են:
«Ժամը 15:45-ի դրությամբ գերազանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում են ստանալ բազմաթիվ ահազանգեր տեղերում պաշտոնատար անձնանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ»,- ասաց Ս. Հակոբյանը:
Նա նշեց, որ արձանագրվող խախտումները կարող են հստակորեն ազդել ընտրությունների արդյունքի, ելքի վրա:
Ս. Հակոբյանի խոսքով, շարունակում են հետևել գործընթացին, ստանում են տեղեկատվություն իրեն տեղամասերից, փաստաթղթավորվում են հետագայում ներկայացնելու պատկան մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ
- ՄԻՊ-ը ժամը15։00-ի դրությամբ արդեն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում
- Որպես վեց երեխաների հայր, մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, անվտանգ հայրենիքում․ Տարոն Մարգարյան
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Արմեն Աշոտյան. Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված
- Այսօր առավոտվանից լայնածավալ տեռոր է իրականացվում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչների վրա. Թեհմինա Վարդանյան
- Սերժ Սարգսյան. Քվեարկեցի հանուն հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության
- Արդեն կարելի է խոսել լրջագույն խախտումների մասին. Ռուբեն Մելիքյան
- Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի
- Աշոտյան. Դավթաշենում երկու դեպք է գրանցվել, երբ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դրել
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան