Վաղարշապատ քաղաքի 14/8 ընտրատեղամաս երկու ավտոբուսով ոստիկաններ են բերել ընտրության
Վաղարշապատ քաղաքի 14/8 ընտրատեղամասում խախտում է արձանագրվել։ Ինչի մասին ահազանգում է «Հայաստան դաշինքնի» վստահված անձ Հրանտ Ավետիսյանը։
«Լրացուցիչ ցուցակով ընտրողները մեծ մասամբ ոստիկանության աշխատակիցներն են։ Այստեղ ցուցակներով ունենք 1969 գրանցված ընտրող, ևս 77-ը՝ լրացուցիչ ցուցակներով։ Դրանցից մեծ մասը ոստիկաններ էին։ Վաղ առավոտից նրանց բերել են ընտրության, ոստիկանական համազգեստներով, երկու ավտոբուս։ Նրանց ուղեկցում էր, հավանաբար, նրանց հրամանատարը, երկու խմբով եկան ընտրեցին և նույն ավտոբուսներով հեռացան»,- ասաց նա և նշեց, որ մարդկային կուտակումներ էին առաջացել։
Նրա խոսքով, հանձնաժողովի նախագահից փորձել է ճշտել լրացուցիչ ընտրողների մասին, սակայն հանձնաժողովի նախագահը տեղյակ չի եղել։
«Հարցնում եմ քանի հոգի ունենք լրացուցիչ ցուցակներով, ասում է ունենք ընդհանուր մի ցուցակ։ հետո ես պատից փակցված ցուցակներով ճշտեցի։ Այսինքն՝ հանձնաժողովի նախագահը կամ անտեղյակ էր, կամ էլ չէր ցանկանում դրա մասին խոսել»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Էջմիածնի ոստիկանության մոտ նույն ավտոբուսները կանգնած են՝ հավանաբար մյուս խմբերին տանելու համար։
Այլ խնդիրներից խոսելիս վստահված անձը նշեց, որ եղել է քվեաթերթիկների սխալ դասավորվածություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան