Որպես վեց երեխաների հայր, մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, անվտանգ հայրենիքում․ Տարոն Մարգարյան
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 1/19 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը։
«Որպես վեց երեխաների հայր, մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, անվտանգ հայրենիքում։ Եվ այսօր ես իմ ընտրությունը կատարեցի դրա համար»,- ասաց Մարգարյանը։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին և ակնկալվող արդյունքներին, Մարգարյանը նշեց, որ քարոզարշավին ամբողջությամբ ներկայացրել են՝ և′ կատարված աշխատանքները, և′ ապագա անելիքները։ Նրա խոսքով՝ դաշինքի առաջնահերթ խնդիրը երկրի անվտանգությունն է։
Պատասխանելով թիմակիցներին բերման ենթարկելու մասին հարցին, Մարգարյանը նշեց․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբն այդ մասին արդեն խոսել է, սպասենք գործընթացի ավարտին»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակը ԱԺ-ում մանդատ ունենալը չէ, մեր նպատակը՝ սրանց ճանապարհելն է․ Տարոն Մարգարյան
- Աշոտյան. Տարոն Մարգարյանին քաղաքացիները ժպիտով են դիմավորում փողոցում
- Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս երկու նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
- Ընդդիմադիր պատգամավոր. Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք՝ սխալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան