1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի ուղիղ հեռարձակում. Տիգրան Մուկուչյան
ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող: Թվով 500 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով հունիսի 11-13 արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք, ընտրական ցուցակներում միասին 2510 թեկնածու է ընդգրկված:
Տ.Մուկուչյանը հայտնեց, որ ՀՀ տարածքում քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս, դրանից 12-ը՝ ՔԿՀ-ներում, որոնք համաձայն ԸՕ պահանջների, կբացվեն ավելի ուշ:
ԿԸՀ նախագահն ասաց, որ սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր՝ 1996 տեղամասային կենտրոնները և առաջին ընտրողները կատարել են իրենց ընտրությունը:
Տ.Մուկուչյանի խոսքով, առավոտյան տեղամասային ընտրական հնանձնաժողովների կազմերում ընդգրկված ընդհանուր 16 հազար 64 քաղաքացիներից 119 անդամ չեն ներկայացել ընդհանուր թվով 114 տեղամասերում:
«Որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը, իսկ 5-ում բացակայել է տեղամասի քարտուղարը»,- ասաց նա:
Տ.Մուկուչյանը հիշեցրեց, որ տեղամասյին ընտրական հանձնաժողովը կազմված է ութ անդամից, 2 անդամ նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի, մյուս 6 անդամներից յուրաքանչյուր երկուսը ԱԺ խմակցություններ ունեցող ուժերի կողմից:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին 4006 տեխնիկական սարքավորումներ է տրամադրված: ԿԸՀ նախագահն ասաց, որ ժամը 08:00-ի դրությամբ գործարկվել են բոլոր սարքերը. «Խափանման որևէ դեպք առկա չի եղել: Մեկ դեպք առկա է եղել սինխրոնացման հետ կապված, որը վերացվել է»:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ընդհանուր թվով 483 միջազգային, 8749 տեղական դիտորդներ, որոնք ներկայացնում են 19 տեղական հասարակական կազմակերպությունները:
Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ:
Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 68 զանգվածային լրատվության միջոցների 745 ներկայացուցիչ և օտարերկրյա 49 զանգվածային լրատվության միջոցների մոտ 135 ներկայացուցիչներ:
Տ.Մուկուչյանն ասաց, որ տեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, 1500 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի, հետագայում արդեն քվերակության արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ ժամանակային ռեժիմով հեռարձակումը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է հետևելու քվեարկությանը՝ ըստ ժամանակացույցի
- Ուսումնասիրեք ձեզ տրված քվեաթերթիկները, թեկուզ աննկատ ավելորդ նշանառման պարագայում պահանջեք նորը. Գոհար Մելոյան
- ՀՀ տարածքում մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան