Կոտայքի մարզի երկու գյուղերում բացակայում են տվյալ ընդդիմադիր կուսակցության քվեաթերթիկները. Տիգրան Ուրիխանյան
«Հուսանք, որ հաշվարկի գործընթացը կլինի օրենքի տարրին համապատասխան, մենք օրվա սկզբում նախազգուշացումներ ենք տարածել, որ խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենսդրությունը և կարգը»,- Կենտրոն վարչական շրջանի 9/7 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտնեց «Մեր տունը Հայաստանն է» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը։
Նա նաև նշեց, որ զանգ է ստացել գործընկեր կուսակցություններից մեկի ղեկավարից, որը տեղեկացրել է՝ տվյալներ կան, որ Կոտայքի մարզի երկու գյուղերում բացակայել են տվյալ ընդդիմադիր կուսակցության քվեաթերթիկները։
Ուրիխանյանը հայտնեց, որ իրենց պարտքն են համարում աջակցել այդ խնդրի պարզաբանմանը, որն անելուց հետո լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունների ապիկարությունը ևս պատճառ է, որ խախտումների քանակով հավանաբար ռեկորդ կսահմանվի. Ժիրայր Սեֆիլյան
- Միևնույն է ժողովրուրդն իր ընտրությունը կատարել է և չի վախենում կրակոցներից. Սամվել Բաբայան
- Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի
- Ռոբերտ Քոչարյան. Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի. Սա է իմ ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան