ՔԿ. Առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ:
ՔԿ-ից հայտնում են, որ դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն:
Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ժամը15։00-ի դրությամբ արդեն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Ազատաշենում ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած կրակոցի դեպքով տրվել է քրգործ հարուցելու հանձնարարություն. Գոռ Աբրահամյան
- Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ստացել է 100-ից ավելի ահազանգեր
- Արդեն կարելի է խոսել լրջագույն խախտումների մասին. Ռուբեն Մելիքյան
- Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ