Քվեարկությանը մասնակցել է ՔԿՀ-ներում ընտրության իրավունք ունեցող 812 անձ
2021 թվականի հունիսի 20-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2.019 կալանավորված անձ և դատապարտյալ, որոնցից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք): Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 10-ի N 140-Ա որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվել է՝ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ժամը 11։00-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ժամը 12։00-ին, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց», «Սևան», «Հրազդան», «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Աբովյան», «Գորիս», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ ժամը 15։00-ին։
Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկության են ներկայացել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրության իրավունք ունեցող 812 անձ։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկության մասնակցությունը 49.4 տոկոս է, ամենացածր մասնակացությունը Շիրակում է, ամենաբարձրը՝ Սյունիքում
- 40 տոկոսից բարձր մասնակցություն ունեն Երևանը, Սյունիքը, Վայոց Ձորն ու Տավուշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան