Այսօր որոշվելու է՝ լուսավոր նոր էջ ենք բացում, թե հայոց աշխարհի պատմության էջն ենք փակում. Քաջարանի քաղաքապետ
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քվեարկել է հանուն Հայաստան աշխարհի, սյունյանց աշխարհի:
«Այս վիճակը տեսնելով, կարծում եմ, մարդիկ իրենց ճիշտ որոշումը կկայացնեն: Մարդու ձեռքում է, թե ինչպիսի ճակատագիր է սպասվում իրենց երեխաներին, բոլորին: Կարծում եմ՝ գիտակից մարդիկ հասկանում են թե ինչպիսի ճիշտ ընտրություն պետք է անենա»,- ասաց Մանվել Փարամազյանը:
Նա ընդգծեց՝ այսօր որոշվելու է լուսավոր նոր էջ ենք բացում, թե հայոց աշխարհի պատմության էջն ենք փակում:
«Համոզված եմ՝ Աստծո կամոք ունենալու ենք լուսավոր, ուժեղ Հայաստան: Հաղթանակ բոլորիս: Կարծում եմ՝ արդարությունը վերականգնվելու է ու արդարությունը միշտ հաղթելու է»,-ասաց Մանվել Փարամազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ հույսեր ունենք, որ այս ընտրությունների արդյունքում կձևավորվի հայրենասեր իշխանություն. Մխիթար Զաքարյան
- Գորիսեցիների կարծիքի վրա որևէ մարդ չի կարող ազդել, մարդիկ կընտրեն այն, ինչը ճիշտն է. Առուշան Առուշանյան
- Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու․ Վահե Հակոբյան