Դատարանը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակրի կալանավորման միջնորդությունը
Հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով: Փաստաբան Արթուր Մանուկյանը նաև հայտնում է, որ հունիսի 19-ին իր պաշտպանյալին անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոսվածի 4֊րդ մասի 1֊ին, 2֊րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։
Պաշտպանության կողմը քրեական վարույթի ողջ ընթացքում փաստարկված պնդում էր, որ Գ. Աթաբեկյանի ձերբակալումն իրավաչափ չէ, ինչպես նաև բացակայում են կալավորման հիմքերն ու պայմանները (առաջին հերթին` հիմնավոր կասկածը)։
Ա. Մանուկյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 20-ին մերժել է քննիչի կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև բավարարել իր բողոքը՝ ձերբակալման իրավաչափության դեմ, և պաշտպանյալս ազատ արձակվեց։
«Շնորհակալություն ԴԱՏԱՎՈՐ Կ. ՖԱՐԽՈՅԱՆԻՆ արդար դատական ակտի համար»,- գրել է փաստաբան Արթուր Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն արգելանքից ազատ է արձակել «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներին. փաստաբան
- «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀԱԿ-ն ահազանգում են՝ շրջիկ քվեարկության համար նախատեսված փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները
- ՔՊ ներկայացուցիչները միջադեպ էին հրահրել «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձի նկատմամբ. Մելոյան
- Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն՝ պատժվելու են օրենքի ողջ խստությամբ. «Պատիվ ունեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան