Կրակոցներ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ
Հունիսի 20-ին ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:
Ոստիկանությունից հատնում են՝ պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել: Ատրճանակը վերցվել է:
Հանգամանքները պարզվել են:
Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան