20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ
2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ահազանգերը վերաբերվել են`
− 2-ը՝ ընտրակաշառքին,
− 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն,
− 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին,
− 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:
5 դեպքը հաղորդվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քր.դատ.օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ 36 տեխնիկական բնույթի և 46 տեղեկատվական բնույթի հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում
- Այսօր 8։00-ից մինչև 13։00-ի դրությամբ արդեն ստացել ենք 64 հաղորդում և ահազանգ.Էդգար Արսենյան
- ՄԻՊ-ը ժամը15։00-ի դրությամբ արդեն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին