Ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում
Քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից ու մանրամասնում, որ դրանցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության մարզերում:
Ստացված հանցագործությունների վերաբերյալ 7 հաղորդումները վերաբերվել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (4 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք):
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. ՔՊ-ականները քաշքշել են զոհվածի կնոջն ու հայհոյել. պատմում է վստահված անձը (Լրացվում է)
- Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ստացել է 100-ից ավելի ահազանգեր
- «Հայրենիքի պաշտպանի տանը» գտնվող զինծառայողներն հնարավորություն չի տրվում քվեարկել շրջիկ արկղի միջոցով. Ահազանգ
- Աշոտյան. Դավթաշենում երկու դեպք է գրանցվել, երբ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դրել
- Աշոտյան. Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու
- Դատախազություն. Քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ