Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել․ բողոքի ակցիա
Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը։
«Սա քաղաքական ոչ մի նպատական չի հետապնդում, չենք էլ ուզենա,որ քաղաքական ուժերը շահ փնտրեն։ Ժողովուրդն ընդամենը եկել է ասելու «հեռացիր»։ Իրենց հետ բերել են թղթիկներ,որի վրա գրված է հեռացիր,որովհետև դուք մեր ցավը,փաստորեն, չեք զգում և մեր տեսակետը չեք արտահայտում»,- հայտարարեց Ստեփանակերտի հրապարակում բողոքող քաղաքացին։
Արդեն հայտնել էինք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան