Եվս յոթ երկիր միացել է Բելառուսի օդային շրջափակմանը
Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան միացել են Եվրամիության որոշմանը՝ կապված բելառուսական ավիափոխադրողների կողմից օդային տարածքի և ԵՄ օդանավակայանների օգտագործման արգելքի հետ: ԵՄ արտաքին գորերի նախարար Խոսեպ Բորելի գրավոր հայտարարությունը ներկայացրել է «ՌԻԱ նովոստին»:
«Նրանք կապահովեն, որպեսզի իրենց ազգային քաղաքականությունը համահունչ լինի Եվրամիության խորհրդի որոշմանը: ԵՄ-ն ի գիտություն է ընդունում այդ որոշումը և ողջունում է այն»,-ասվում է փաստաթղթում:
Մայիսի 23-ին Մինսկում Rayanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի և բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի և նրա ընկերուհու՝ Սոֆյա Սապիեհայի կալանքի միջադեպի հետո, հունիսի 4-ին Եվրամիությունը պաշտոնապես որոշում էր կայացրել բելառուսական ավիափոխադրողների համար ԵՄ օդային տարածքի, ինչպես նաև օդանավակայանների օգտագործման արգելք սահմանելու մասին: