ԵԱՀԿ ԽՎ․ Ընտրությունները մրցակցային էին, չափազանց բևեռացված, բորբոքիչ հռետորաբանությամբ
2021թ․-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին ու ընդհանուր առմամբ լավ կազմակերպված, այնուամենայնիվ, այն բնութագրվում է որպես ինտենսիվ բևեռացված։ Քարոզչության բացասական տոնայնությունը և անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Կարի Հենրիկսենը, ներկայացնելով ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության համատեղ եզրակացությունները։
Նշվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով որոշ անորոշություններ են եղել։ Վարչարարությունն իր գործն արել է թափանցիկ, փոխգործակցային ու պրոֆեսիոնալ ձևով և վայելել շահագրգիռ կողմերի վստահությունը։
Հենրիկսենի խոսքերով, ընտրողներին տրվել է բավական մեծ ցանկ, ընդհանուր առմամբ հարգվել են հիմնարար ազատություններն ու իրավունքներն, մրցակիցները կարողացել են ընտրարշավը կազմակերպել ազատորեն։ Ընդհանուր առմամբ, կանայք ակտիվ են եղել ողջ ընտրարշավի ժամանակ։
Ընտրության օրը, հաշվի առնելով նաև հաշվարկը, ստացել են դրական գնահատական։
Կարի Հենրիկսենը նշեց, որ որպես ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար, հաճելի էր առաջնորդել 73 դիտորդի՝ 24 երկրներից, որոնք մեծամասամբ դրական կարծիքներ են հայտնել ընտրությունների կազմակերպման և իրականացման հետ կապված։
«Միաժամանակ, ներկայացված փոփոխությունները հանգեցրել են կանանց ավելի լայն ներկայացվածության թեկնածուների ցանկերում, սակայն նրանք մեծ ակտիվություն չեն ցուցաբերել։ Չափազանց կարևոր է, որ կանայք ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցելու քաղաքական ու հասարակական կյանքին»,-ասաց Կարի Հենրիկսենը։
Դիտորդը որպես բացթողում նշեց, որ բազմաթիվ տեղամասեր հասանելի չեն եղել հաշմանդամություն ունեցողների համար, ինչը կարևոր է, քանի որ բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան