Հիմա մենք սկսել ենք թերթել հայոց պատմության վերջին էջը. Թևան Պողոսյան
Ընտրական գործընթացների ներկա իրավաիճակի և հետընտրական զարգացումների մասին vesti.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, այս ընտրությունները արտահայտեցին ընտրության մասնակցած քաղաքացիների դիրքորոշումը, թե՞ հասարակության:
-Եթե վերջնական ապացուցեն, որ ընտրախախտումների ազդեցությունը էական չի եղել, ապա այդ ժամանակ, նոր կարող ենք փաստել, որ հասրակության որոշումն է: Հիմա դեռ ամեն ինչ նախնական դաշտում է:
- Սա և՞ս պայքարի միջոց էր, խաղաղ ճանապարհով հարցի լուծման երևի վերջին տարբերակը, ի՞նչ է լինելու հետո:
- Ես համաձայն չեմ, որ սա վերջին տարբերակն էր, բացի այս տարբերակից կար սեփական գիտակցված քայլը՝ հրաժարական տալ, հեռանալ, նոր հակաճգնաժամային կառավարություն բերել, հաղթահարել բոլոր ճգնաժամերը, որից հետո հասարակությունը պարտաստ կլիներ գնալ ընտրությունների ավելի հանգիստ վիճակում: Սա միակ խաղաղ լուծումը չէր, սա ևս պետք շեշտել:
- Իսկ որքանո՞վ եք հավանական համարում Ձեր առաջարկած խաղաղ տարբերակի կիրառումը: Սա նրան 6 ամիս ասում էին, հորդորում, պահանջում:
- Ասում են՝ ասողին լսող է պետք: Իշխանությունը ուներ ծրագիր և հիմա իրագործում է այն: Ի վերջո, երբ մարդն ինչ-որ գործողություն է անում, դա ունենում է արդյունք: Այն գործողությունները ինչ-որ արվել են, տվել է արդյունք: Ազգն այսօր ավելի պառակտված է և այդ գործողությունների արդյունքում մեր թշնամիներն են ավելի շատ ուրախանում, հրճվում: Այս դեպքում պետք է յուրքանչուրը գնահատի իր գործողությունը:
- Որո՞նք էին ընտրություններին չմասնակցածների հիասթափության պատճառները:
- Իսկ ինչ կարևոր է, թե ինչո՞ւ չեն մասնակցել: Չմասնակցող անձը, եթե մասնակցեր, նպաստելու էր ապագայի ընթացքին: Ենթադրենք, այդ մարդն ասում է ես նեղացած եմ կամ մեկ այլ պատճառ՝ ուզում եմ հարցնել՝ ումի՞ց է նեղացած, իր թոռնիկների և ծոռնիկների ապագայի՞ց: Չէ որ այդ գործողությունը նրանց համար էր: Ես ինքս մի ընտանիքից եմ, որը ժամանակին ենթարկվել է քաղաքական ճնշումների, բայց ես գնացել եմ արել եմ գործողություն, քանի որ մտածել եմ ունեմ երեխաներ, որոնք պետք է ընտանիք կազմեն, թոռներ ունենան և ես իրենց համար ինչ գործողություն պետք է անեմ: Այդ մարդիկ չեն սիրում իրենց ապագա սերունդը: Ընտրությունների մասնակցությունը կձևավորեր մի իրավիճակ, երբ մենք կդառնայինք քաղաքական ազգ, իսկ այդ մարդիկ չեն ցանկացել դառնալ քաղաքական ազգ:
- Վերարտադրված ուժը կարողանալո՞ւ է արդարացնել իրեն քվե տվողների սպասելիքները:
- Ի՞նչ են մեզ խոստացել: Չագուչը, պողպատյա մանդատը, մեկի գլխին խփելը: Մենք պետք է ասենք, որ սպասում ենք, որ այս ամենը անեն: Իսկ դա անելը ի՞նչ է նշանակում: Մի հայը, մի հային էլի վնաս է տալու: Ուենալու ենք շատ մարդիկ հիասափված, արտագղթած ու գալու ենք մի իրավիճակի, ինչի համար մարդիկ մի ժամանակ ասում էին՝ «ես ինչի՞ եմ մասնակցում, ի՞նչի եմ ստեղ մնում»: Առաջին հերթին պետք է պահպանենք պետականությունը: Ինչն այս իրավիճակով չի լինի: Հիմա հասկացեք, թե ինչու են մեր թշնամիները ավելի ուրախանում այս արդյունքներից, քան մենք: Եթե մենք սա չկարողանանք հաղթահարել կիրականանա Մոթեի ասած խոսքերը՝ «Կորցնելով Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Մենք Արցախը կորցնելու ճանապարհին ենք: Հիմա մենք սկսել ենք թերթել հայոց պատմության վերջին էջը: Հիմա թե կհասցնենք հետ բերել, թե այն կթերթվի երեք տարվա ընթացքում կամ գուցե երեք օրվա մեջ, պետք է փաստենք, որ մեր թշնամիները մեզ կօգնեն, որ ա տեղի ունենա օր առաջ:
- Նոր սիկիզբ առնող ճգնաժամի վտանգ կա՞:
- Մենք ճգնաժանի մեջ ենք, մենք պարզապես խորացրիք ճգնաժամը, հիմա պետք է մտածենք ոնց դուրս գանք, այդ ճգնաժամից:
- Հարցի կարգավորման արժանապիվ ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք:
- Առաջարկում եմ պայքարել ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով՝ արդյունքները բողոքարկելով, մանդատ չվերցնելով, բացատրելով, խոսելով: Ցանցած մարդ պետք է պայքարի իր ապագայի համար: Պետք լինի գործողությունների ծրագիր, իմ խնդիրը նաև այն չէ՝ «դուք արեք, մենք նստենք սպասենք»:Մենք պետք է հասկանանք, որ մենք հիմա կորցնում ենք մեր պատականությունը: