Կամերային նվագախումբը ճանապարհ է հարթում երիտասարդ տաղանդներին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կարևորելով երիտասարդ տաղանդներին աջակցելու ու բեմահարթակ տրամադրելու առաքելությունը, հունիսի 23-ին, ժամը 19:00 հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով:
Նվագախմբից հայտնում են, որ համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Երեկոյի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են միջազգային հարթակներում կարևորագույն մրցույթների: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:
Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Սեն- Սանսի, Հայդնի, Վիվալդիի, Մոցարտի, Գլյուկի, Բոկերինիի ստեղծագործությունները:
Որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թավջութակ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ), Լյանա Ուլիխանյանը (թավջութակ), Մարի Դանիելյանը (դաշնամուր), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Հովիկ Խորեն Էսմերյանը (ֆագոտ), Մերի Տեր-Ղուկասյանը (ֆլեյտա), Արշակ Սարիբեկյանը (ֆլեյտա):