«Հայոց Հայրենիք». Ընտրությունները գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից «Հայոց Հայրենիք» Կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ավարտվեցին 20.06.2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։
Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։ Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։
Ըստ այդմ ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝
1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող;
2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Հայտարարությունը բաց է միանալու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ նոր տվյալներ. ՔՊ-ն՝ 53.92 տոկոս, «Հայաստան»-ը՝ 21.04 տոկոս
- Ո՞վ կա «Հայոց հայրենիքի» ցուցակում. Դոգի քույրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան