Հելգա Շմիդ․Մինսկի խմբի համանախագահությունը լավ հարթակ է դիրքերի մերձեցման, խաղաղության հասնելու համար
ԵԱՀԿ-ն շնորհակալ է Ռուսաստանին` Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։
«Մենք քննարկել ենք Մինսկի խմբի և նրա համանախագահների աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին` իր աշխատանքի շարունակման համար և հուսով ենք, որ աշխատանքը և մասնակցությունը կշարունակվեն: Կարծում ենք, որ սա լավ հարթակ է դիրքերի մերձեցման, խաղաղության հասնելու համար», - ասել է Հելգա Շմիդը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա