ՌԴ Դաշնության խորհուրդ․ Ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են ազգային օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը, որը գլխավորում էր Հայաստանի ընտրություններում ռուս սենատորների դիտորդական պատվիրակությունը։
Նշվում է, որ երկուշաբթի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 53,92%: Ընտրողների 21,4%-ը քվեարկել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքին աջակցել է 5,23%-ը: Եվ չնայած այն չի ստացել անհրաժեշտ ձայների 7%-ը, օրենսդրության համաձայն, նա կմտնի խորհրդարան, քանի որ օրենսդիր մարմնում առնվազն երեք քաղաքական ուժերի ներկայությունը պարտադիր է:
Սենատորը նշել է, որ քվեարկության օրն ինքն անձամբ այցելել է 17 ընտրատեղամաս, իսկ ընդհանուր առմամբ, ԱՊՀ ՄԽՎ մի խումբ դիտորդներ այցելել են 77 ընտրատեղամասեր Երևանում և Հայաստանի մարզերում: Սենատորները հանդիպել են նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար կազմի, մի շարք քաղաքական կուսակցությունների և ընտրական բլոկների ներկայացուցիչների հետ:
«Ընտրությունների օրը ցույց տվեց տեղամասային ընտրական հանձնաժողովների և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների արհեստավարժությունը: Ուր էլ որ այցելեինք, կազմակերպված աշխատանք կար, հանրապետության ընտրական օրենսդրությունը ճշգրտորեն պահպանվեց», - ասել է պատգամավորը:
Նա հավելել է, որ սենատորների այցելած ընտրատեղամասերում ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է եղել: Միևնույն ժամանակ, երկրում պահպանվել են կորոնավիրուսային վարակի հետ կապված գործող հակահամաճարակային կանոնները:
«Այդ աննշան խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ էին կրում, և, իհարկե, չէին կարող ազդել կամարտահայտման արդյունքների վրա», - եզրափակել է Սմիրնովը:
Հարակից հրապարակումներ`
- «Ականատես» դիտորդական առաքելություն․ Ընտրությունների ամենատարածված խախտումները եղել են ուղղորդումները
- ԱՊՀ դիտորդներ․ Ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան
- ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը
- ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար․ 100-ից ավելի կարճատև դիտորդների թիմեր ենք տեղակայել բոլոր մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին