«Քոչարական գծի մոգական փոխհատումները»՝ Քոչարի թանգարանում
Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը, որը կգործի մինչև հուլիսի 18-ը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այն նվիրված է Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններին, որոնք ստեղծված են ձեռքի ազատ, սահուն, անընդհատ շարժմամբ, առանց նախնական ուրվանկարի, սեղմման տեխնիկայով: Այս ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում փարիզյան տարիներին ստեղծած գրաֆիկական աշխատանքների շարքում:
Ցուցադրությունում ներկայացված են Վարպետի սեղմումով ստեղծագործությունները, նաև՝ քոչարական սեղմումով գործերի մոտիվներով իրականացված յուրօրինակ լուսային ինստալյացիաներ, որոնք նորարարական եղանակներով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ առավել ակնառու են ներկայացնում արվեստագետի մտահղացումները:
«Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը նվիրված է Քոչարի ծննդյան 122-ամյակին:
Այս յուրահատուկ բեմադրություն-ցուցադրության համակարգողը և ինստալյացիաների հեղինակն է Աշոտ Մարաբյանը: Ցուցադրությունն ուղեկցվում է անիմացիաներով (հեղինակ՝ Նարեկ Նազարյան), տեսաֆիլմերով և երաժշտությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան