Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր երկրի համար առաջին մեդալն ապահովեց 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, ով 1/4 եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բազեյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի 1/4 եզրափակիչի ևս 3 մասնակից»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները