Սեռափոխված ծանրորդը կմասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին
43-ամյա սեռափոխված ծանրորդ Լորել Հաբբարդը միացել է Նոր Զելանդիայի ազգային հավաքականին Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Ըստ Նոր Զելանդիայի ազգային օլիմպիական կոմիտեի, Հաբբարդը ընդգրկված է կանանց ծանրամարտի հավաքականում և երկիրը կներկայացնի 87 կգ-ից ավելի քաշային կարգում: Տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
«Ես ցնցված և շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ինձ ցուցաբերել են նման մեծ թվով նորզելանդացիները»,- ասել է Հաբբարդը:
Նշվում է, որ Հաբբարդը կատարել է բոլոր ընդունելության պայմանները, որոնք մշակվել էին Միջազգային օլիմպիական կոմիտեի և ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից, ներառյալ տրանսգենդեր անձանց չափանիշները:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել էր նման մարզիկների մասնակցությունը դեռ 2015 թ-ին։
Կին դառնալու որոշումից առաջ ծանրամարտիկ Լորել Հաբբարդը ստացել է Գեվին Հաբբարդ անունը: Սեռը փոխելու վիրահատություն տեղի չի ունեցել, և ամեն ինչ սահմանափակվել է հորմոնալ թերապիայով: Այնուամենայնիվ, ՄՕԿ-ի վերանայված կանոններն այժմ Հաբբարդին թույլ են տալիս մրցել կանանց մրցումներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները