«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 5165 կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Կարին Տոնոյանը, որի որդին զոհվեց Արցախի պատերազմում, գրել է.
«Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:
15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:
Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. այսօրվանից սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.
- շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,
- շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,
- շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերըի իրականացումը սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:
Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ: Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:
«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Մանուկյան. Մեր լինելիության ավարտի մեկնարկը տրվում է «դըմփ-դըմփ-հուների» ցնծությամբ...
- Նրանք, ովքեր քվեարկել են նիկոլ մարդասպանի օգտին, նրան շնորհակալություն են հայտնել. Գեղամ Նազարյան
- Աբգար, չներես ինձ,ես քեզ խաբել եմ, հայ ժողովրդի մասին հեքիաթներ պատմել, Գեղամ Նազարյան