Էդգար Ղազարյան. Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը գրում է.
«Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել: Ընտրություն չի կազմակերպվում իշխանություն հանձնելու համար: Ընտրություն կազմակերպվում է իշխանությունը պահելու նպատակով, առավել եւս, երբ նախաձեռնողն իշխանությունն է, իսկ ընտրությունը` արտահերթ:
Ինչպես ես կանխատեսել եւ զգուշացնում էի ամիսներ առաջ, օրինական ընտրված իշխանության հերթական տապալման եւ իշխանության ապօրինի յուրացման գործընթացն ավարտվեց, ինչի կապակցությամբ պետք է շնորհավորել դրա նախաձեռնողներին եւ իրականացնողներին` Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, ինպես նաև այդ ամենի հիմնական շահառուներին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին»։