Այսօր մեկնարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կնշվի Ստամբուլի կոնվենցիայի 10-ամյակը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կնշի Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի 10-ամյակը (Ստամբուլի կոնվենցիա)՝ այսօր մենկարկող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, որը կանցկացվի հունիսի 21-ից 24-ը հիբրիդային ձևաչափով` թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:
Այս միջոցառմանը, որը ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի նախաձեռնությունն է, ելույթներ կունենան ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն, Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դանա Դրագուն, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բռնության և հետևանքների հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը և այլ պաշտոնյաներ։
Բացի այդ, ԵԽԽՎ-ն կքննարկի նաև Covid վկայականների, Covid-19 համաճարակի պատճառած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հարցերը և Covid-19 համաճարակի ազդեցությունը երեխաների իրավունքների վրա:
Օրակարգում ներառված են նաև քննարկումներ. «Արդյո՞ք քաղաքական գործիչները պետք է հետապնդվեն իրենց մանդատն իրականացնելիս արված հայտարարությունների համար», «Քաղաքական կուսակցություններին նվիրատվությունների թափանցիկություն և կանոնակարգում և օտարերկրյա դոնորների կողմից նախընտրական արշավներ», նաև « Թերի ներկայացված խմբերում կանանց մասնակցության խթանում քաղաքական և հասարակական որոշումների կայացման գործընթացում»:
Բացի այդ, խորհրդարանականները կքննարկեն ԶԼՄ-ների ազատությունը, Ղիմի թաթարների իրավիճակը, հասարակության վստահությունը և մարդկանց իմանալու իրավունքը, ինչպես նաև սփյուռքի վերաբերյալ եվրոպական քաղաքականությունը՝ միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոյի մասնակցությամբ: Օրակարգում է նաև Եվրոպայում աֆրոֆոբիայի դեմ պայքարը, որին մասնակցում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թենդայի Աչիումը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Հունգարիայի նախագահության շրջանակներում, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Շիյարտոն ելույթ կունենա Վեհաժողովում և կպատասխանի հարցերին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նույնպես կմասնակցի հարցուպատասխանի:
Կքննարկվեն Բուլղարիայում և Ալբանիայում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունների մասին զեկույցները։
Ընթաքցիկ հարցերի քննարկման տակ առաջարկվել է ներառել «Իրավիճակը Բելառուսում. Սպառնալիք ամբողջ Եվրոպային», և «Առաջնային գծի երկրներում միգրացիոն ճնշումը մեղմելու համար եվրոպական երկրների արդյունավետ համերաշխության մեխանիզմի անհրաժեշտությունը» թեմայով։
Վեհաժողովը իր վերջնական օրակարգը կորոշի նստաշրջանի բացման օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան