«Ականատես» դիտորդական առաքելություն․ Ընտրությունների ամենատարածված խախտումները եղել են ուղղորդումները
«Ընտրական օրը քվեարկության գործընթացը եղել է կազմակերպված, ընդհանուր առմամբ, ընթացել է խաղաղ, սահուն՝ առանց լայնածավալ կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում, ինչը պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ։ Դա եղել է համատարած»,- այս մասին այսօր հայտարարեց «Ականատես» դիտորդական առաքելության անդամ, Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր անդամ Սոնա Այվազյանը։
Դիտորդական առաքելության անդամ Գենյա Պետրոսյանը ևս նշեց, որ ընտրությունների ամենատարածված խախտումները եղել են ուղղորդումները։
«Մի շարք դեպքերում տեղամասերում եղել են սահմանվածից շատ։ Եղել են դեպքեր, երբ թեկնածուն է տեղամասում տևական ժամանակ գտնվել, հրաժարվել է հեռանալ»,- ասաց Գենյա Պետրոսյանը։
Նշվեց, որ եղել են ահազանգեր քվեաթերթիկների վրա գծանշումների, կետիկների առկայության մասին՝ 24, 18 համարի քվեաթերթիկների, որոնք, ըստ իրենց տվյալների, առանձնացվել են ու չեն օգտագործվել։
Քվեարկության կարգի խախտումները շատ չեն եղել, որոնք բացատրել են չիմացությամբ։
Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը ևս դիտորդական առաքելության մեջ է եղել, խոսեց «ապօրինի կերպով վերահսկվող քվեարկության մասին», կրկնելով մյուս բանախոսներին, որ դրանցից մեկը քաղաքացիների ուղղորդումն է՝ տարբեր հնարքներով՝ մարդկանց մեքենաներով տանել-բերելով, ցուցակներով մարդիկ, վերահսկողություն՝ քվեախցին շատ մոտ կանգնելով, հայտարարվող քվեարկություն, ուղեկցումները՝ զրույցներով։
Լևոն Բարսեղյանն ասաց, որ հոսանքազրկումների հետ կապված եղել են արձանագրումներ, որոնք տեղի են ունեցել քվեների հաշվարկի ընթացքում, և տարբեր դիտորդներ արձանագրել են տարբեր տևողություն՝ 5-ից մինչև 15 րոպե, որոնք չեն ազդել հաշվարկի որակի ու արդյունքի վրա։
«Ականատես»-ը դիտորդությունն իրականացվել է 580 դիտորդներով՝ ՀՀ 300 ընտրատեղամասերում։ Եղել են նաև մոտ 22 թիմով շրջիկ դիտորդներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին