Աշխարհը տեսավ, որ սա աննորմալների մի երկիր է. Արա Սաղաթելյան
«Մենք ունենք այն, ինչ ունեինք մինչև ընտրություն։ Գործող իշխանությունը հավաքեց իր մեջ նախկինում եղած ամբողջ խնդիրները, կեղծիքները, ամբողջ բացասական երևույթները, որոնք մենք կոչում ենք նախկին»,-«Արմնյուզի» եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արա Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ընտրությունների գործընթացին հետևել է հունիսի 20-ին գիշերվանից սկսկած՝ հենց 00։00-ից հետո։
«30 տարում ինչ չարաշահում, ինչ կեղծիք, արդյունքների վրա ազդելու ինչ գործիքներ և վարչական մեխանիզմներ կարելի էր հորինել և կիրառվել են այս երկրում, այս իշխանությունը կիրառեց։
Այս երկրում երբեք ձայների հաշվարկի ժամանակ տեղամասերից իրավապահ մարմինները հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց չեն տարել այս քանակներով և ընդհանրապես չեն տարել։ Տանում են կանանց, տղամարդկանց, տանում է ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ ամեն կերպ խոչընդոտելու ձայների հաշվարկը»,- ասաց Արա Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ ամենաանդուրը և հետևանք ունեցողն այն է, որ աշխարհն է նայում սրան. «Կարող է ներսում ՔՊ-ն ինչ-որ փոքր հարցեր լուծի, կարճ ժամանակահատվածում ինքնապաշտպանական խնդիր լուծեն, բայց աշխարհը տեսավ, որ սա աննորմալների մի երկիր է։
Արտաքին լեգիտմության որևէ բան չենք ունենա, քանի որ բոլորը տեսան, որ մենք պապուասներ ենք, մեզ վերաբերվելու են որպես պապուասների, ներդրումներ չեն գալու մեր երկիր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին