Պարզ է, որ Շուռնուխում նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Շուռնուխի «արդյունքները» ստի և կեղծիքի քարոզչամեքենայի ճարտարապետների կողմից նախագծված է որպես «ամենահզոր» քարոզչական հարված։ Պարզ է, որ նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող։
Սակայն սրանում ամենասոսկալին այն է, որ սա թաքնված ուղերձ է նաև թշնամուն առ այն, որ նա կարող է հանգիստ խլել հայկական գյուղերի տները, իսկ տեղի բնակչությունը միևնույն է «կհաշտվի» դրա հետ և «գոհ» կլինի իրեն չպաշտպանող վարչախմբից։
Այս կործանարար վարչախումբը, եթե թեկուզ դույզն-ինչ ազգային զգացմունք ունենար, ապա գոնե Շուռնուխը չպետք է խաղարկեր իր գոյությունը մի փոքր էլ երկարաձգելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ–ն ամփոփում է քվեարկության նախնական արդյունքները
- Աբգար, չներես ինձ,ես քեզ խաբել եմ, հայ ժողովրդի մասին հեքիաթներ պատմել, Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին