ԵՄ-ն երկարաձգեց Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը մինչ 2022 թվականի հունիսի 23-ը երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական բռնակցման համար»: Այդ մասին ԵՄ տարածած հայտարարությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Այս դեպքում խոսքը գնում է Ղրիմի և Սևաստոպոլի հետ Եվրամիության տնտեսական հարաբերությունները սահմանափակելու մասին: Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել էին մեկ տարի առաջ՝ մինչ 2021 թվականի հունիսի 23-ը: Այսպիսով, ԵՄ-ում անհատները և կազմակերպությունները չեն կարող արտադրանք ներմուծել Ռուսաստանի այս շրջաններից:
Սահմանափակումները տարածվում են նաև առևտրի, զբոսաշրջության, տարածաշրջանի տնտեսական մի շարք ոլորտներում ներդրումների վրա:
2014-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:
Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորումը Ռուսաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան