Ադրբեջանցի օգտատերի արձագանքը. Ուռա, տեսնո՞ւմ եք, մեր Փաշիկն առաջին տեղում է
Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության՝ Փաշինյանի ղեկավարած ՔՊ հաղթանակի վերաբերյալ հրապարակման ներքո ադրբեջանցիները խրախճանք են կազմակերպել։ Ադրբեջանցի օգտատերերը շնորհավորում են Փաշինյանին ու Ադրբեջանին։
«Ճիշտ որոշում է, փաշինյանը հայերի «լուսավոր» ապագան է»,- հրապարակման ներքո գրել է Ասկեր Գամբարով անունով օգտատերը։
Անար Մամադովն էլ զարմանք է հայտնում, որ շուռնուխցիներն են Փաշինյանի օգտին քվեարկել։
«Նրանց ակնհայտ կերպով դուր է գալիս ապրել ադրբեջանցի զինվորների կողքին»,- գրել է նա։
«Սյունիքը (Զանգեզուրը) քվեարկել է Փաշինյանի օգտին, կարող ես կարդալ Զանգեզուրի միջանցքի օգտին»,- նշում է Աքիֆ Քազիմով անունով օգտատերը։
«Հայերը պետք է վերադարձնեն մեր Զանգեզուրն ու Երևանը»,- շարունակում է մեկ ուրիշ ադրբեջանցի։
«Ադրբեջան, մենք դա արեցինք, սկսածը պետք է հասցնենք ավարտին»,- նշում է մեկ այլ օգտատեր։
Մյուս ադրբեջանցին էլ նկատում է՝ հայերը որոշեցին պարել նույն փոցխի վրա։
Էմիլ Իսմայլովը չի կարողանում թաքցնել ուրախությունը. «Ուռա, այդպես շարունակիր, Նիկոլ»։
Վուքար Սադիխով անունով օգտատերն էլ շարունակում է. «Տեսնո՞ւմ եք, մեր Փաշիկն առաջին տեղում է»։
Սա ադրբեջանցիների բազմաթիվ արձագանքներից ընդամենը մի քանիսն են։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին