6 դեպքով հարուցվել է քրեկան գործ,որոնք վերաբերում են ընտրակաշառք տալուն,ստանալլուն և միջնորդելուն․Էդգար Արսենյան
Քվեարկության օրվա ընթացքում ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էդգար Արսենյանը։
Նա ներկայացրեց քվեարկության մեկնարկից՝ առավոտյան 8․00-ից մինչև քվեարկությանն ավարտն ընկած ժամանակահատվածում արձանագրված և ընթացք տված հաղորդումների վերաբերյալ տեղեկություն։
«Ժամը 20․00-ի դրությամբ ընթացք է տրվել մամուլի ընդհանուր 68 հրապարակման։ Ֆիզիկական անձի , այդ թվում՝ դատախազության թեժ գծի միջոցով ստացված 127 հաղորդման, սոցցանցերում քաղաքացիների կողմից կատարված 17 գրառման, ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված 107 զեկուցագրեր։ Այսինքն՝ ընդհանուր ունեցել ենք 31»,- հայտնեց Արսենյանը։
Նրա փոխանցմամբ՝ նշված հրապարակումներն ու հաղորդումները ուղարկվել են հետաքննող մարմիններին։
«Դրանցից 6 դեպքով հարուցվել են քրգործեր, իսկ 144-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում։ 6 քրգործերը վերաբերել են ընտրակաշառք տալու, ստանալու և միջնորդության դեպքերին»,-ասաց նա։