ԱՊՀ դիտորդներ․ Ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ ընտրական օրենսդրությանն ու Սահմանադրությանը լիովին համապատասխան։ Դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որոնք կազդեին մարդկանց կամարտահայտման ու ընտրությունների արդյունքների վրա։ Ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով։ Այս մասին այսօր հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի առաքելության համակարգող Կանիբեկ Իմանալիևը ևս նշեց, որ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանն համապատասխան։
«Իհարկե, կատարյալ ընտրություններ չեն լինում։ Եղել են որոշ թերություններ, սակայն դրանք նշանակալի չեն եղել ու չեն ազդել արդյունքների վրա»,- ասաց Իմանալիևը, նշելով, որ առավոտյան այցելել են մի տեղամաս, որտեղ 25 կուսակցություն-դաշինքներից որևէ մեկի վստահված անձ չի եղել։
Իմանալիևի խոսքերով, համաճարակային իրավիճակում 49,4 տոկոս մասնակցությունն արտացոլում է ընտրողների տրամադրությունը:
«Այսինքն, տեղի են ունեցել ընտրություններ բառի դասական իմաստով»,- ասաց Իմանալիևը։
ԱՊՀ դիտորդները նշում են, որ Հայաստանում ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։
Իլհոմ Նեմատովը, պատասխանելով հարցին, ասաց որ ձայների հաշվարկի ժամանակ Հայաստանի մի շարք քաղաքներում լույսի անջատումները չեն ազդել խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան