Վարքագծի կանոնները՝ Բաթումիի բուլվարում
Բաթումիի բուլվարի վարչակազմը հանգստացողներին հիշեցրնում է վարքի սահմանված կանոններն ու խախտման համար նախատեսված տուգանքները:
Jnews-ի հաղորդմամբ, այդ կանոններն են՝
Բաթումիի բուլվարի ամբողջ տարածքում արգելվում է
Աղտոտել շրջակա միջավայրը՝ մինչև 2 կիլոգրամ կենցաղային աղբ թափելը կհանգեցնի 80 լարիի ( 25 ԱՄՆ դոլար) տուգանքի:
Հեծանվային գոտիներով մոտոցիկլետ, կվադրոցիկլետ, հեծանիվ կամ այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելը: Օրինախախտներին սպառնում է 20 լարի տուգանք (6 դոլար), իսկ կրկնելու դեպքում` 50 լարի (15 դոլար):
Հետիոտների շարժումը հեծանվային ուղիով:
Շան հետ առանց դնչակալի զբոսնելը: Շան տերերը հնարավոր է նախազգուշացումով սահմանափակվել, իսկ ոմանք ստիպված կլինեն վճարել 20 լարի տուգանք:
Էլեկտրական տրանսպորտով երթևեկը: Էլեկտրամեքենաները, մոպեդները և այլ էլեկտրական տրանսպորտային միջոցները դելֆինարիումից կարող են շարժվել Նոր բուլվարի ուղղությամբ:
Տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց արգելվում է երթևեկել հետիոտնային ճանապարհով, ներառված չէ էլեկտրական սկուտերները:
Բաթումիի բուլվարում աշխարհի ամենաերկար ծովափնյա զբոսայգիներից մեկն է: Այն համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը: Բուլվարը հիմնադրվել է դեռ 1881 թվականին:
Առափնյա զբոսայգին աչքի է ընկնում իր գեղեցկությամբ և բազմազանությամբ: Այնտեղ կարելի է գտնել թխկու, մագնոլիայի, ճապոնական և չինական կամելիայի, ճապոնական բալի, միմոզայի, վիստերիայի տեսակներ և այլ մշտադալար թփեր:
Բուլվարի տարածքում կան բազմաթիվ ժամանցային օբյեկտներ՝ ամառանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, մանկական արտակցիոններ, պարող շատրվաններ:
Բուլվարի տարածքը շարունակում է զարգանալ մինչ օրս: Այն պայմանականորեն բաժանվում է «նոր» և «հին» բուլվարների: Այսօր բուլվարն ունի 8 կիլոմետր երկարություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա