Բաքուն ակնկալիքներ ունի Երևանից ընտրություններից հետո․ Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ասել է, որ Բաքուն Երևանից ակնկալում է ճիշտ եզրակացություններ՝ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից։ Այս մասին գրում է Ria-ն։
«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական ճգնաժամի իրավիճակից կանի ճիշտ, իրական եզրակացություններ: Այս ճգնաժամի արմատները խորն են, իսկ պատճառը՝ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի ու միջազգային ճանաչված սահմանների խախտումը ուժային ճանապարհով»,- հայտարարել է Բայրամովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա